Apple-ը նոր անհայտ սարք է արտոնագրել

21:58 • 24.01.17

Apple ընկերությունն ԱՄՆ կապի հարցերով դաշնային հանձնաժողովում արտոնագրել է անհայտ սարք, որն ապահովում է անլար Bluetooth և NFC ինտերֆեյսերի աշխատանքը: Այս մասին հաղորդում է MacRumors պորտալը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերությունը սարքն արտոնագրել է A1846 մոդելային համարով:

Վերլուծաբանները ենթադրում են, որ սարքը նախատեսված կլինի ընկերության մանրածախ խանութների համար: Սա կարող է iBeacon տեխնոլոգիայի համար նախատեսված ապրանք լինել, որն իրար կողքի գտնվող iOS սարքերին համագործակցելու հնարավորություն է տալիս:

Apple-ը նոր անհայտ սարք է արտոնագրել