Samsung-ի Galaxy S8 սմարթֆոնը կնեկայանա ավելի մեծ ու առանց սահմանների էկրանով. աղբյուր
Հարավկորեական Samsung ընկերության Galaxy S8 սպասված առաջատար սմարթֆոնը կներկայանա երկու չափսով` առանց սահմանների էկրանով և աչքի ծիածանաթաղանթի սկաներով:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը` վկայակոչելով իր աղբյուրները, Galaxy S8-ը կներկայացվի մարտի վերջին, իսկ վաճառքում կհայտնվի ապրիլի 21-ին` ավելի ուշ, քան նախկինում նախատեսվում էր:
Ինչպես նշվում է, սմարթֆոնները 5 դյույմ և 6 դյում անկյունագծով էկրաններ կունենան, մինչդեռ S7 մոդելը հասանելի էր 5.1 և 5.5 դյույմ էկրաններով:
Galaxy S8 սմարթֆոնը համալրված կլինի 3.5 մմ լայնությամբ ավանդական միակցիչով` նախատեսված ականջակալների համար: Սմարթֆոնը համալրված կլինի նաև Snapdragon 835 պրոցեսորով, 64 ԳԲ հիշողությամբ և 256 ԳԲ կուտակային հիշողությամբ:
Galaxy S8-ը կներկայանա արհեստական ինտելեկտի տեսքով օգնականով, որը որոշակի առաջադրանքներ կկատարի տիրոջը ճանաչելու սկզբունքով`օգտագործելով սմարթֆոնի տեսախցիկը:










