Փորագրության տեխնիկա, որը մեղրախորիսխի տեսք է հաղորդում սպասքին (տեսանյութ)
Ճապոնացի Հարույա Աբեն զբաղվում է խեցեգործությամբ, և մարդիկ հիանում են ոչ միայն նրա աշխատանքի արդյունքով, այլև ստեղծագործական գործընթացով:
Boredpanda-ն գրում է, որ Աբեի փորագրության տեխնիկան հիմնված է հերձակ հիշեցնող գործիքի միջոցով ճենապակու վերևի շերտերը զգուշորեն քերելու վրա:
Վարպետը պարբերաբար կիսվում է ստեղծագործական գործընթացի մանրամասներով` հրապարակելով իր աշխատանքը ցուցադրող կարճ տեսանյութեր: Տաղանդավոր ճապոնացին արդեն ավելի քան 85 հազար հետևորդ ունի Instagram-ում:
Վերջերս հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է խեցեգործը մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ մեղրախորիսխի տեսք հաղորդում սպասքին:










