Ռամզան Քադիրովն Ալեքսանդր Մասլյակովին Չեչնիայի ժողովրդական արտիստի կոչում է շնորհել
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովն Ալեքսանդր Մասլյակովին Չեչնիայի ժողովրդական արտիստի կոչում է շնորհել: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին ասվում է հանրապետության կառավարության կայքում:
«Չեչնիայի ղեկավարի հրամանագրով` 2017-ի հունվարի 18-ին կոչումը շնորհվել է ազգերի միջև մշակութային կապերի և էստրադային արվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի և լայնորեն հայտնիություն ձեռք բերած գործունեության համար», - ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:
Ալեքսանդր Վասիլևի Մասլյակովը ծնվել է 1941-ի նոյեմբերի 24-ին Եկատերինբուրգում: Այժմ նա Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ է և ՈւՀԱ-ի միջազգային միության նախագահը:










