Մել Գիբսոնն 9-րդ անգամ է հայր դարձել
Հոլիվուդյան հայտնի դերասան Մել Գիբսոնի 26-ամյա ընկերուհին՝ Ռոզալինդ Ռոսը, լույս աշխարհ է բերել իր և աստղի առաջնեկին, որը, ի դեպ, Գիբսոնի արդեն 9-րդ երեխան է:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 61-ամյա դերասանի որդին, ում անվանել են Լարս Ջերարդ, ծնվել է հունվարի 21-ին՝ Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:
Պարբերականը մանրամասնում է, որ Գիբսոնը 7 երեխա ունի նախկին կնոջից՝ Ռոբին Մուռից, մի դուստր նախկին ընկերուհուց՝ դաշնակահարուհի Օկսանա Գրիգորիևայից:













