Samsung-ը հաստատել է Note 8 թողարկելու մասին տեղեկությունները
Հարավկորեական Samsung ընկերության բջջային ստորաբաժանման ղեկավար Դոնգ Ջին Կոխը պատրաստակամություն է հայտնել շարունակել Note սերիան` չնայած Galaxy Note 7 սմարթֆոնի բռնկման հետ կապված սկանդալին:
«Մենք ավելի որակյալ և անվտանգ Note 8 կարտադրենք», - հայտնել է Կոխը CNET-ին տված հարցազրույցում:
Նա նաև հույս է հայտնել, որ նոր մոդելը կօգնի վերադարձնել օգտատերերի վստահությունը բրենդի հանդեպ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին հայտարարվել է համաշխարհային շուկայից մոտ 2,5 միլիոն Galaxy Note 7 սմարթֆոն հետ կանչելու մասին՝ այն բանից հետո, երբ հաղորդագրություններ հայտնվեցին լիցքավորման ընթացքում դրանց պայթելու մասին: Այն ժամանակ Samsung-ը հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է այդ սմարթֆոնների արտադրությունն ու վաճառքը:










