Հայաստանում 24 թիմ մրցում է Բարսելոնում 2017թ. կայանալիք Mobile World Challenge մրցույթում մասնակցության 3 տեղի համար
Beeline-ը Հայաստանում ուրախ է հայտարարել, որ այսօր 8 երկրներից ժամանած 24 հաղթող թիմ մրցելու է Երևանում կայանալիք Eurasia Mobile Challenge-ի եզրափակչում:
Eurasia Mobile Challenge-ը «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ պատասխանատվության «Make Your Mark» առաջադիմական ծրագրի նախաձեռնություններից է: Երևանյան միջոցառմանը 24 հաղթող թիմ պետք է ներկայացի իր թվային գաղափարները՝ 11 հոգուց բաղկացած ժյուրիի անդամներին, որի կազմում են համաշխարհային առաջատար կազմակերպությունների միջազգային և տարածաշրջանային թվային ոլորտի ձեռներեցներ, գլոբալ ինվեստորներ և «ՎիմպելԿոմ»-ի բարձրաստիճան ղեկավարներ:
«ՎիմպելԿոմ»-ի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը նշեց. «Այս տարվա եզրափակիչի մասնակիցներն ընտրվել էին մոտ 1,000 թիմերի շարքից, որը կրկնապատկում է նախորդ հետաքրքրությունը Eurasia Mobile Challenge-ի նկատմամբ: Տարածաշրջանային եզրափակչից հետո հաղթող թիմերը Եվրասիան կներկայացնեն Բարսելոնում կայանալիք բջջային կապի համաշխարհային կոնգրեսի Global Mobile Challenge եզրափակչում: Որպես ընկերություն մեր նպատակն է տեսանելիություն հաղորդել իրենց տեսակի մեջ լավագույն նախաձեռնություններին և նպաստել վերջնական օգտագործողների շրջանակում դրանց կիրառմանը»:
«Մենք տպավորված ենք այն խանդավառությամբ և աշխուժությամբ, որ նկատել ենք մրցող թիմերի մոտ: Ավելի քան համոզված ենք, որ ժամանակակից և ճկուն մտածելակերպով և թվային նորարարությունների ուղղությամբ կենտրոնացած այս երիտասարդները կարող են դառնալ այս ոլորտի հաջորդ խոշոր բջջային ֆենոմենը, ուստի ցանկանում ենք լինել այս բիզնես մոտեցման և պրոդուկտների փոխակերպման էպիկենտրոնում: Եկեք հաջողություն մաղթենք նրանց Բարսելոնի Global Mobile Challenge եզրափակչում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Տարածաշրջանային եզրափակչից հետո երեք հաղթող թիմերը կներկայացնեն Եվրասիան Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը Բարսելոնում:
Մասնակից թիմերն են.
· Հայաստան: Earlyone
· Հայաստան: Terreva
· Հայաստան: Certifire
· Վրաստան: Augep
· Վրաստան: Treepex
· Վրաստան: Persomedic
· Ղազախստան: AgroShield
· Ղազախստան: 20tonn
· Ղազախստան: Torgai
· Ղրղըզստան: Kamp
· Ղրղըզստան: Donate-Asia.org
· Ղրղըզստան: CharbaKG
· Ռուսաստան: Simple Invest
· Ռուսաստան: Smart Parking
· Ռուսաստան: ConfBot
· Տաջիկստան: Repetitor
· Տաջիկստան: People’s Monitor
· Տաջիկստան: Doverto
· Ուկրաինա: Photofact
· Ուկրաինա: Online Lost & Found Luckfind.me
· Ուկրաինա: inCust
· Ուզբեկստան: Fixit
· Ուզբեկստան: MyApteka
· Ուզբեկստան: Smartup
Մրցույթի մասին վերջին տեղեկություններին ծանոթանալու համար այցելեք. www.eurasiamobilechallenge.com.












