Ինչպես են ճանապարհներին եղած կոդերը գաղտնի հուշումներ ուղարկում կույրերին (տեսանյութ)
TechInsider կայքը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որը բացահայտում է, թե ինչպես են մի շարք առաջադեմ քաղաքների փողոցներին եղած շոշափելի անհարթությունները կամ, այսպես կոչված, «կոդերն» օգնում կույրերին կողմնորոշվել տարածության մեջ:
Դատելով տեսանյութից՝ փողոցների մայթերին փորագրված են տարատեսակ նախշեր, որոնք կարևոր առաքելություն են կատարում:
Դրանք հուշում են կույրերին, թե առջևում ինչ մեծության փողոց է, կամ որ դիմացով տրամվայի ճանապարհ է անցնում կամ էլ՝ աստիճանավանդակ կա: Բացի այդ, նախշերի հատուկ դասավորության շնորհիվ, կույրերը կարող են հասկանալ, թե որ հատվածն է նախատեսված հետիոտնի քայլելու և որը՝ հեծանվորդների համար:










