Ամբողջությամբ ինքնակառավարվող Tesla-ն կներկայացվի կես տարվա ընթացքում

17:04 • 25.01.17

Էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտի առաջատարը՝ ամերիկյան Tesla Motors-ը, մտադիր է կես տարվա ընթացքում ներկայացնել ամբողջովին ինքնակառավարվող առաջին մոդելը:


Այս մասին հայտնել է ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ ինքնակառավարման ռեժիմի դեպքում անվտանգության մակարդակը զգալի կբարձրանա:


Նշվում է, որ Մասկը չի բացատրել, թե ինչ ասել է ամբողջովին ինքնակառավարվող մեքենա (Full Self Driving Capability) և թե որքան փոփոխություններ են իրականացվելու ինքնակառավարման ներկայիս համակարգում:


Ոլորտի փորձագետների կանխատեսմամբ՝ Tesla-ի մեքենաները կկարողանան տեղաշարժվել առանց վարորդի միջամտության՝ բացառությամբ որոշ դեպքերի:

Ամբողջությամբ ինքնակառավարվող Tesla-ն կներկայացվի կես տարվա ընթացքում