Եվրոպական տիեզերական գործակալությունն անիմացիա է հրապարակել, որում ցուցադրել է Ariane 6 նոր ծանր հրթիռը (տեսանյութ)

14:26 • 25.01.17

Եվրոպական տիեզերական գործակալությունն անիմացիա է հրապարակել, որում ցուցադրել է Airbus խոշորագույն ընկերության հետ համատեղ ստեղծվող Ariane 6 ծանր հրթիռը:

Lenta.ru-ն գրում է, որ հրթիռը հավաքվում է մոդուլային սկզբունքով, կազմված է երեք աստիճանից և, կախված տարբերակից, հագեցվում է երկու կամ երեք պինդ վառելիքային արագացուցիչով:

Նշվում է, որ հրթիռը, որը պետք է փոխարինի ներկայում շահագործվող Ariane 5 հրթիռին, առաջին անգամ բաց կթողնվի 2020 թվականին:

 

Եվրոպական տիեզերական գործակալությունն անիմացիա է հրապարակել, որում ցուցադրել է Ariane 6 նոր ծանր հրթիռը (տեսանյութ)