Samsung Galaxy S8-ը բացառիկ գործարքի շնորհիվ կարող է դառնալ ամենաարագագործ Android-սմարթֆոնը
Հարավկորեական Samsung ընկերությունը գործարք է կնքել բջջային պրոցեսորների արտադրությամբ զբաղվող Qualcomm-ի հետ՝ նոր Samsung Galaxy S8 հեռախոսներում ընկերության ամենահզոր Snapdragon 835 պրոցեսորներն օգտագործելու համար:
Ինչպես նշում է express.co.uk-ը, արդյունքում Samsung Galaxy S8-ը կարող է դառնալ երբևէ ստեղծված ամենաարագ աշխատող Android-սմարթֆոնը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Snapdragon 835-ն առ այսօր ստեղծված ամենահզոր բջջային պրոցեսորն է, ուստի՝ դրա օգտագործումն ավտոմատ կերպով հեռախոսը կդարձնի ամենաարագ աշխատողը:
Snapdragon 835-ի օգտագործման դեպքում Galaxy S8-ը կկարողանա հեշտությամբ շատ մեծ քանակությամբ գործողություններ կատարել, ինչպես նաև 20%-ով ավելի արագ լիցքավորվել:
Հայտնի է, որ Galaxy S8-ի շնորհանդեսը կայանալու է ապրիլի 15-ին՝ Նյու Յորքում:










