5 խորհրդավոր երևույթ, որ տեղի է ունենում օվկիանոսում

22:22 • 25.01.17

Մարդկության ողջ պատմության ընթացքում հաջողվել է ուսումնասիրել օվկիանոսի 2-5 տոկոսը միայն: Անգամ նոր բացահայտված տվյալներն ամբողջական պատկերացում չեն տալիս Օվկիանիայի մասին, այլ ևս մեկ անգամ ապացուցում են, որ ջրային տարերքը ամենաառեղծվածայիններից մեկն է: Այս մասին գրում է AdMe.ru-ն` ուշագրավ ու խորհրդավոր փաստեր ներկայացնելով օվկիանոսի մասին:

1.     Ստորջրյա ջրվեժ



Այս տպավորիչ տեսարանին ականատես լինել կարելի է արևելյան Աֆրիկայի Մավրիկիոս պետության Լե Մորն Բրաբան թերակղզու ափերի մոտ: Հզոր ստորջրյա հոսանքները մշտապես տեղաշարժում են օվկիանոսի հատակի ավազի շերտերը` ստորջրյա ջրվեժի տպավորություն ստեղծելով:

2.     Կաթնային ծով



Դեռևս 400 տարի առաջ նավաստիների շրջանում զրույցներ էին պտտվում Հնդկական օվկիանոսի առեղծվածային ջրերի մասին, որոնք սպիտակ-երկնագույն երանգ են ստանում և փայլում են: Գիտնականները պարզել են, որ այդ տպավորությունն ստեղծվում է ջրում բնակվող կենսալուսատու բակտերիաների շնորհիվ:

3.     Թորի ջրհորը



Այս արտասովոր ջրհորը գտնվում է ԱՄՆ Օրեգոն նահանգի ափամերձ շրջանում` Պերպետուա հրվանդանի մոտ: Քարե ձագարը մակընթացության ժամանակ գեղեցիկ կերպով լցվում է Խաղաղ օվկիանոսի ջրերով:

4.     Կարմիր ալիք



Կարմիր ալիք է կողչվում գունավոր ջրիմուռների զանգվածային բազմացման շրջանը:

5.     Ջրապտույտ



Մեծ արագությամբ պտտվող ջրային զանգվածը ձագար է առաջացնում, որը դեպի իրեն է քաշում ոչ միայն մարդկանց, այլև հսկայական նավեր: Ջրային հորձանուտները հաճախ առաջանում են փոքր նեղուցներում` մակընթացության և տեղատվության միախառնման պահին:

 

5 խորհրդավոր երևույթ, որ տեղի է ունենում օվկիանոսում