Հնարամիտ սարքի շնորհիվ արտաճանապարհային մեքենան վերածվում է ձյունագնացի (տեսանյութ)

23:29 • 25.01.17

Ամերիկյան ընկերությունը հնարամիտ սարքավորում է ստեղծել, որի շնորհիվ ցանկացած արտաճանապարհային մեքենա կամ բեռնատար կարող է վերածվել ձյունագնացի:

Ինչպես ներկայացնում է Business insider-ը, սարքը մեքենային ամրացնելու համար ընդամենը 15 րոպե է անհրաժեշտ: Նորարար սարքավորման շնորհիվ, որն ստացել է Track N Go անվանումը, մեքենայի անվադողերը ձյան հետ շփվում են ինչպես ձյունագնաց մեքենայի դեպքում:

Այն աշխատում է մի շարք արտաճանապարհայինների և գրեթե բոլոր 4×4 մոդելների համար: Այն կարելի է օգտագործել ամբողջ տարին` ձյան, հողի, ասֆալտի, մանրախիճի վրա կամ ցեխոտ տեղանքում: Սարքավորման արժեքը 26 000 դոլար է կազմում:



 

Հնարամիտ սարքի շնորհիվ արտաճանապարհային մեքենան վերածվում է ձյունագնացի (տեսանյութ)