Vertu-ն հեռախոսազանգը գաղտնագրող նոր հեռախոս է ներկայացրել

15:55 • 25.01.17

Լյուքս դասի հեռախոսների արտադրությամբ զբաղվող Vertu ընկերությունը ներկայացրել է հարուստ գնորդների համար նախատեսված նորույթ, որը ստացել է Vertu Constellation անվանումը:


Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, ձեռքով հավաքված և բարձրորակ հումքից պատրաստված հեռախոսը գործում է Android օպերացիոն համակարգի հիմքով:


Ալյումինից, օձի կամ ջայլամի կաշվից ստեղծված հեռախոսն ունի Qualcomm Snapdragon 820 պրոցեսոր, 4Գբ ներքին հիշողություն, շափյուղայից պատրաստված 5.5 դյույմանոց էկրան, 12 մեգապիքսելանոց տեսախցիկ: Բացի այդ, այն SilentCircle տեխնոլոգիայի շնորհիվ կարողանում է ամբողջությամբ գաղտնագրել զանգերը:


Vertu Constellation-ը համարվում է Vertu-ի պատմության մեջ առաջին սմարթֆոնը՝ 2 SIM քարտի հնարավորությամբ:


Հեռախոսի գնի մասին տեղեկություն չկա: Այն վաճառքում կհայտնվի փետրվարի 10-ին:

Vertu-ն հեռախոսազանգը գաղտնագրող նոր հեռախոս է ներկայացրել