Երկրի կողքով երկնաքար է անցել (տեսանյութ)
Հունվարի 25-ի առավոտյան Երկրի կողքով անցել է 2017 BX երկնաքարը, որը վերջին 3 շաբաթվա ընթացքում մոլորակի կողքով անցած 2-րդ երկնաքարն է:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, 2017 BX անվանումը ստացած երկնային մարմինը հայտնաբերվել էր հունվարի 20-ին՝ Slooh առցանց աստղադիտարանի սարքավորումների միջոցով:
Այն անցել է Երկրի կողքով՝ գտնվելով մոլորակից 261.000 կմ հեռավորության վրա և շարժվելով 26.700 կմ/ժ արագությամբ:
Գիտնականների գնահատմամբ՝ 4-14մ տրամագծով երկնային մարմինը չափազանց փոքր է եղել ու դանդաղ շարժվել Երկրին վնաս պատճառելու համար: Եթե այն հասներ Երկրին, ապա կայրվեր մթնոլորտում:










