Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը ստորգետնյա բունկերներ են գնում՝ նախապատրաստվելով «ապոկալիպսիսին». The Independent

13:05 • 26.01.17

Բրիտանական The Independent պարբերականի փոխանցմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) կենտրոն համարվող Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը ձեռք են բերում ստորգետնյա բունկերներ, զենքեր ու հատուկ փոխադրամիջոցներ՝ նախապատրաստվելով «ապոկալիպսիսին»:


Աղբյուրը մանրամասնում է, որ ՏՏ ոլորտի միլիարդատերերը չեն բացառում, որ արհեստական ուղեղն ու առաջադեմ տեխնոլոգիաները որոշ ժամանակ անց այնքան շատ մարդկանց գործազուրկ կդարձնեն, որ իրենց դեմ կարող է ապստամբություն սկսվել: Նրանք հավանական են համարում նաև այն տարբերակը, որ ռոբոտները կարող են դուրս գալ մարդկանց դեմ:


LinkedIn սոցցանցի համահիմնադիր Ռեյդ Հոֆմանի կարծիքով՝ Սիլիկոնյան հովտի միլիարդատերերի 50%-ը նախապատրաստվում է իրադարձությունների հետագա զարգացման վատագույն սցենարներին:


Նշվում է, որ աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի ղեկավարության նախկին անդամ Անտոնիո Գարսիա Մարտինեսը 5 հա հող է գնել Խաղաղ օվկիանոսում գտնվող կղզիներից մեկում: Նա այնտեղ տուն է կառուցել՝ համալրված արևային մարտկոցներով, գեներատորներով, ինչպես նաև՝ զինանոցով:

 

 

Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը ստորգետնյա բունկերներ են գնում՝ նախապատրաստվելով «ապոկալիպսիսին». The Independent