Բրիտանական փոստը Դևիդ Բոուիին նվիրված նամականիշեր կթողարկի

00:05 • 26.01.17

Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը մտադիր է սահմանափակ քանակությամբ նամականիշեր թողարկել, որոնց վրա պատկերված կլինեն բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուիի ալբոմների շապիկները:

 

«Ուրախ ենք ներկայացնելու «երաժշտարվեստի հսկաներին» նվիրված սերիայի շրջանակներում թողարկվող նամականիշերի մեր հաջորդ հավաքածուն` հարգանքի տուրք մատուցելով բոլոր ժամանակների երաժշտական և մշակութային ամենաազդեցիկ կերպարներից մեկին` Դևիդ Բոուիին», - Gazeta.ru-ի փոխանցմամբ` ասվում է փոստային ծառայության հաղորդագրության մեջ:

 

 Նամականիշերը վաճառքում կհայտնվեն 2017-ի մարտի 14-ին: Նամականիշերից բացի բրիտանական փոստը Բոուիին նվիրված այլ հուշանվերներ էլ է առաջարկում:

 

Բրիտանական փոստը Դևիդ Բոուիին նվիրված նամականիշեր կթողարկի