Ֆրանսիայում ապագայի սմարթֆոնի մոդել է մշակվել (լուսանկարներ)
Ֆրանսիացի դիզայներներ Ֆիլիպ Ստարկն ու Ժերոմ Օլիվիեն ապագայի սմարթֆոնի հայեցակարգային մոդել են մշակել, հաղորդում է The Dezeen-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ յուրահատուկ դիզայնով սմարթֆոնը կառավարվում է ձայնային հրահանգների միջոցով, իսկ տեսախցիկը հագեցած է դեմքի ճանաչման համակարգով: Դրանից բացի, սարքը տեսահոլովակները 3D հոլոգրամների միջոցով արտապատկերելու հնարավորություն է տալիս:
«Սա իրական արհեստական բանականություն է», - ասել է Ստարկը «Ալո» կոչվող սմարթֆոնի մասին:
Նշվում է, որ մոդելը դեռևս գոյություն ունի միայն որպես գաղափար, սակայն մշակողները մտադիր են սերիական արտադրություն ծավալել ապագայում:

















