ՆԱՍԱ-ն ցուցադրել է` ինչպես է Երկրի ջերմաստիճանը փոփոխվել 1880-ից ի վեր (տեսանյութ)
Արդեն հայտնի է, որ 2016 թվականը երրորդ տարին անընդմեջ ռեկորդ սահմանելով ամենաշոգ տարին է եղել 1880 թվականից ի վեր, երբ սկսվել են առաջին գրանցումներն իրականացվել: Այդ մասին վկայում են ինչպես ՆԱՍԱ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տվյալները:
Այս մասին հիշեցնելով` Business Insider-ը ներկայացնում է ՆԱՍԱ-ի հրապարակած տեսանյութը, որում պատկերվում է տարիների ընթացքում տեղի ունեցած եղանակային պայմանների ու ջերմաստիճանի փոփոխությունը:
ՆԱՍԱ-ի գիտնականները տեղեկություններ են հավաքում աշխարհի տարբեր վայրերում գտնվող եղանակային կայաններից`օգտագործելով շուրջ 6300 կայաններից ստացված տվյալները: 35 տարում գրանցված բոլոր տվյալները ցույց են տալիս գլոբալ տաքացման հետքերը այս բոլոր տարիների ընթացքում:
Ինչպես ցույց են տալիս գրանցված տվյալները, ածխաթթու գազի մակարդակը մթնոլորտում ավելացել է 19-րդ դարից ի վեր, ինչի արդյունքում գլոբալ մակերեսով ջերմաստիճանը բարձրացել է 1.1 աստիճանով`ըստ Ցելսիուսի:










