Իրանցի դերասանուհին չի մեկնի «Օսկարի» մրցանակաբաշխությանը` ի նշան Թրամփի դեմ բողոքի

01:25 • 27.01.17

Իրանցի դերասանուհի Թարանե Ալիդուսթին, որի մասնակցությամբ ֆիլմը հայտնվել է «Օսկար» կինոմրցանակի հավակնորդների ցանկում, հայտարարել է, որ ներկա չի գտնվի մրցանակաբաշխության արարողությանը` ի նշան Դոնալդ Թրամփի դեմ բողոքի:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, դերասանուհու բողոքն ուղղված է ԱՄՆ նախագահի` մեծամասամբ մուսուլման բնակչություն ունեցող երկրների քաղաքացիներին ամերիկյան մուտքի արտոնագրեր հանձնելու արգելքի մասին որոշման դեմ:

«Թրամփի արգելքը Իրանի բնակիչներին արտոնագիր տրամադրելու համար ռասիստական է: Կարևոր չէ մշակութային միջոցառում է, թե ոչ, ես չեմ մեկնի 2017-ի կինոմցանակին`ի նշան բողոքի», - թվիթերյան իր էջում գրել է իրանուհին:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Թարմփը մտադիր է դադարեցնել արտոնագրերի տրամադրումը ամենից շատ մուսուլման բնակիչ ունեցող 7 երկրների`Իրանի, Իրաքի, Սիրիայի, Եմենի, Լիբիայի, Սոմալիի և Սուդանի:

Իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադիի «Վաճառողը» ֆիլմը (The Salesman), որում հանդես է գալիս դերասանուհին, ներկայացվել է «Լավագույն օտարալեզու կինոնկար» անվանակարգում:

 

Իրանցի դերասանուհին չի մեկնի «Օսկարի» մրցանակաբաշխությանը` ի նշան Թրամփի դեմ բողոքի