Mitsubishi ընկերությանը կտուգանեն 4 մլն դոլարով «վառելիքային» խաբեության համար

23:38 • 27.01.17

Ճապոնիայի իշխանությունները 480 մլն իենով (մոտ 4.2 մլն դոլար) կտուգանեն Mitsubishi Motors ընկերությանը վառելիքի ծախսի մասին տվյալները կեղծելու համար:

 

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, այս որոշումը կայացրել է Սպառողական հարցերով զբաղվող պետական գործակալությունը: Mitsubishi Motors ընկերությունը խոստովանել է 2016-ի գարնանն իր մեքենաների տնտեսող հատկության մասին տվյալների կանխամտածված կեղծման մասին` հայտարարելով, որ թվերի զեղծարարությունն արդեն 25 տարի է շարունակվում:

 

Կեղծ տվյալները վերաբերում են eK Wagon և eK Space մոդելներին, ինչպես նաև Nissan Dayz և Dayz Roox առաջատար մեքենաներին, որոնք արտադրվում են Mitsubishi-ի գործարաններում:

 

Այս հայտարարությունից օրեր անց Mitsubishi Motors-ի շուկայական արժեքը կրկնակի անկում է գրանցել` կրճատվելով 3.9 մլրդ դոլարով:

 

Mitsubishi ընկերությանը կտուգանեն 4 մլն դոլարով «վառելիքային» խաբեության համար