Էլթոն Ջոնը մտադիր է երաժշտություն գրել «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի մյուզիքլի համար
Էլթոն Ջոնը մտադիր է գրել «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի բրոդվեյյան մյուզիքլի երաժշտությունը:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, «Գրեմմիի» մրցանակակիր երգիչն ու երգահանը այս նախագծի շրջանակներում կաշխատի դրամատուրգ Փոլ Ռադրիքի հետ: Սըր Էլթոն Ջոնն այս ժանրում աշխատելու հիանալի փորձ ունի: Նախկինում նա գրել է «Առյուծ արքա» և «Բիլի Էլիոթ» մյուզիքլների երաժշտությունը:
Դևիդ Ֆրանկելի «Սատանան կրում Պրադա» ֆիլմը նկարահանվել է 2006 թվականին` Լորեն Վայսբերգերի համանուն վեպի հիման վրա: Ֆիլմում փայլուն դերակատարմամբ հանդես են եկել Մերիլ Սթիփը և Էն Հեթուեյը:
Ֆիլմը, էկրան բարձրանալով, զարմանալի ցուցանիշներ գրանցեց` 326 մլն դոլար եկամուտ հավաքելով համաշխարհային ցուցադրություններից:










