Ճապոնիայում առաջին անգամ մարդու և խոզի բջիջներից սաղմ է աճեցվել (լուսանկար)
Մի քանի երկրի գիտնականների խումբը պատմության մեջ առաջին անգամ սաղմ է ստեղծել մարդու և խոզի բջիջներից, հաղորդում է The Washington Post-ը:
Նշվում է, որ փորձն անցկացվել է ճապոնական Նարա քաղաքի Կինկի համալսարանի կենսաբանական գիտությունների դեպարտամենտում:
Աղբյուրը մանրամասնում է, որ մասնագետները մարդու ցողունային բջիջները տեղադրել են խոզի սաղմի մեջ, այնուհետև թողել, որ այն աճի: Չորս շաբաթ անց ցողունային բջիջները վերածվել են տարբեր տեսակի բջիջների, որոնք նախորդում են սրտի, լյարդի և նյարդային բջիջների կազմավորմանը:
Նշվում է, որ հիբրիդը ստացել է «Քիմեռ» անվանումը` առյուծի գլխով, այծի մարմնով և օձի պոչով արարածի պատվին, որը հանդիպում է հունական դիցաբանության մեջ:
Գիտնականների խոսքերով` սա այն ենթադրության առաջին ապացույցն է, որ օրգանների միջտեսակային փոխպատվաստումն իրական է:
Հետազոտողները հույս ունեն, որ մի օր բժիշկներին կհաջողվի մարդկային հյուսվածքներ աճեցնել գյուղատնտեսական կենդանիների սաղմերի միջոցով` այս կերպ պատրաստ օրգաններ ստեղծելով հիվանդ մարդկանց համար, որոնք այլապես տարիներով ստիպված կլինեին սպասել փոխպատվաստման:











