Բլոգերը աշտարակ է «կառուցել» 108 հատ iPhone-ով (տեսանյութ)

18:38 • 27.01.17

YouTube-ի Unbox Therapy ծածկանունով բլոգերը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է, թե ինչպես է ինքը աշտարակ «կառուցել» 108 հատ iPhone SE-ից, ինչից հետո այն քանդել է իր գործընկերոջ հետ:

Korrespondent-ը գրում է, որ աշտարակի «կառուցման» համար պահանջված սարքերի ընդհանուր արժեքը կազմել է 43,2 հազար դոլար:

Աղբյուրը մանրամասնում է, որ բլոգերին հաջողվել է 37 շերտից բաղկացած աշտարակ «կառուցել»: Բլոգերը iPhone-ի համար նախատեսված փայտի գույնի հատուկ պիտակներ է օգտագործել, ինչի շնորհիվ աշտարակը փայտե կառույցի տեսք է ստացել:

Բլոգերը աշտարակ է «կառուցել» 108 հատ iPhone-ով (տեսանյութ)