Շայա Լաբաֆը ձերբակալությունից հետո վերսկսել է Թրամփի դեմ իր ցույցը
Ամերիկացի դերասան Շայա Լաբաֆը ձերբակալությունից հետո վերսկսել է իր ցույցն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Այս մասին հաղորդում է NME-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Շայա Լաբաֆը ձերբակալվել էր Նյու Յորքում Թրամփի դեմ անցկացվող ցույցի ժամանակ, որի կազմակերպիչը հենց նա է։
Աղբյուրը մանրամասնում է, որ դերասանին մեղադրանք է ներկայացվել, ինչից հետո նա ազատ է արձակվել գրավի դիմաց: Ձերբակալությունից մի քանի ժամ անց Լաբաֆը վերադարձել է ակցիայի անցկացման վայր:
Նշվում է, որ ապրիլի 4-ին դերասանը պետք է դատարան ներկայանա:










