Համացանցում հրապարակվել է McLaren-ի նորագույն սուպերքարի առաջին լուսանկարը

22:49 • 27.01.17

Համացանցում հայտնվել է առաջին լուսանկարը, որում McLaren ընկերության նոր սուպերքարը ցուցադրվել է առանց քողարկման: Լուսանկարը հրապարակել է Autoweek պարբերականը, սակայն հայտնի չէ, թե ինչպես է հաջողվել լուսանկարել նորագույն մոդելը:

Բրիտանական ավտոարտադրողի նորագույն սուպերքարի հանրային դեբյուտը տեղի կունենա մարտին կայանալիք Ժնևի ավտոսրահում:

McLaren ընկերությունն ավելի վաղ հաստատել էր նոր մոդելի մասին լուրերը: Նորագույն սուպերքարը պետք է փոխարինի 650S կուպեին: Այն հայտնի է P14 ներքին գործարանային անվանմամբ: Ակնակլվում է, որ սերիական մոդելը կստանա 720S անվանումը:

McLaren 720S մոդելը կզինվի 3.8 լիտր ծավալային, 6 մխոցային երկտուրբո շարժիչի նորացված տարբերակով, որը 720 ձիաուժ հզորություն կզարգացնի:

 

 

Համացանցում հրապարակվել է McLaren-ի նորագույն սուպերքարի առաջին լուսանկարը