Դիզայները հին պլաստիկ շշերից համակցող նյութ է ստեղծում կահույք պատրաստելու համար (լուսանկարներ, տեսանյութ)
Լոնդոնում բնակվող դիզայներ Միքայելա Պեդրոսը գտել է օգտագործված պլաստիկ շշերին երկրորդ կյանք տալու և դրանք արդյունավետ օգտագործելու միջոց, որը նա ցուցադրել է «Շշեր միացնելով» (Joining Bottles) նախագծում:
«Փայտն ու պլաստիկ շշերը լայնորեն տարածված են քաղաքներում և այլ վայրերում: Դրանք ընկած են լինում գետնին որպես թափոն, մինչև մարդիկ որոշում են վերաօգտագործել դրանք: Joining Bottles-ը նպատակ ունի ցույց տալ, թե ինչ ենք մենք կարող անել այդ թափոնների հետ` որպես անհատներ և համայնքներ», - գրել է Պեդրոսը:
Boredpanda-ի հաղորդմամբ` դիզայներն իր նախագծի շնորհիվ ցուցադրում է, թե ինչպես է ինքը փողոցներից հավաքում դեն նետված շշերը և դրանք տաքացնելու միջոցով փայտ համակցող նյութ ստանում: Այս նյութի օգնությամբ նա ստեղծում է նոր ֆունկցիոնալ կառույցներ, այդ թվում` սեղաններ և աթոռակներ:












