8 փաստ Հին Հռոմի մասին, որոնք չեք գտնի պատմության գրքերում

20:55 • 27.01.17

Հին Հռոմը չի սահմանափակվում միայն փիլիսոփաներով, գլադիատորներով և թատրոններով: Հռոմեացիներն իրենցից հետո շատ գաղտնիքներ են թողել, իսկ որոշ հռոմեական սովորույթների մասին չեն ասվում նույնիսկ պատմության գրքերում: Այս մասին գրում է AdMe.ru-ն` ուշագրավ տեղեկություններ ներկայացնելով հռոմեացիների կյանքի մասին:

1.     Հռոմեացիներն ըմպում էին գլադիատորների արյունը: Հին Հռոմում սովորություն ունեին խմելու սպանած գլադիատորների արյունը` հավատալով, որ այդպես վերցնում են նրանց ուժը:



2.     Հռոմեացիները երիտասարդ չէին մահանում: Թեև կյանքի միջին տևողությունը Հին Հռոմում կազմում էր 25 տարի, շատերն էին ապրում մինչև խոր ծերություն: Իսկ ընդհանուր մահացության 25 տարին պայմանավորված է եղել ծննդաբերության ժամանակ երիտասարդ կանանց մահացությամբ, ինչպես նաև երեխաների շրջանում մահվան բազմաթիվ դեպքերով:



3.     Մանուշակագույնը հարուստների գույնն էր համարվում: Հին Հռոմում սովորություն ունեին անծանոթներին դիմավորել` ըստ հագուստի, ավելի շուտ, ըստ հագուստի գույնի:



4.     Հաստ հոնքերը խելքի նշան էին: Հռոմում կանանց շրջանում գնահատվում էին հաստ հոնքերը, ինչը բարձր ինտելեկտի նշան էր համարվում:



5.     Ատամնաբուժությունը մեծ պահանջարկ ուներ: Հին Հռոմում ատամնաբույժներ կային, իսկ հռոմեացիները բավականին մեծ խնամքով հոգ էին տանում ատամների մասին:



6.     Թույն խմելու սովորություն կար: մեր թվարկության առաջին դարից սկսած` հռոմեացի կայսրերն ամեն օր ոչ մեծ քանակությամբ թույն ընդունելու ավանդույթ էին սահմանել` իմունիտետ ձեռք բերելու նպատակով:



7.     Հռոմեացի կանայք ներկում էին վարսերը: Սկզբնապես ներկված վարսերը թեթև վարքի նշան էր համարվում, սակայն կայսրերից մեկի կինը նորաձև դարձրեց տարբեր գույնի կեղծամներ կրելը, իսկ ավելի ուշ նաև վարսերը ներկելը:



8.     Հռոմեացիներն օճառ չէին օգտագործում: Նրանք ամեն օր լոգանք էին ընդունում, սակայն օճառ չէին օգտագործում: Դրա փոխարեն նրանք յուղերով էին իրենց պատում:

 

8 փաստ Հին Հռոմի մասին, որոնք չեք գտնի պատմության գրքերում