Ժամանակակից ստեղնաշար, որը հին գրամեքենա է հիշեցնում (լուսանկարներ)

11:27 • 27.01.17

Ժամանակակից տեխնոլոգիաների դարում ոչ բոլորն են հիշում անցած հարյուրամյակում մնացած տեխնիկան. այժմ ամեն ինչ կատարելագործված է ու ավելի հարմարեցված օգտագործման համար: Սակայն կան հին բաներ, որոնք մինչ օրս հետաքրքրում են նույնիսկ ամենաարագ տեմպով ապրող մարդկանց. դրանց թվում են հին գրամեքենաները:

Boredpanda-ն գրում է, որ Lofree ստարտափը որոշել է թարմացնել շատերիս հիշողությունը` ժամանակակից մեխանիկական ստեղնաշարերը ստեղծելով հին գրամեքենաների դիզայնով:

Նշվում է, որ այս անլար ստեղնաշարը կարելի է միացնել համակարգչին, պլանշետին և սմարթֆոնին: Սարքն աշխատում է Apple ընկերության Magic keyboard layout հավելվածի շնորհիվ և համագործակցում PC, Mac, iOS և Android օպերացիոն համակարգերի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ժամանակակից ստեղնաշար, որը հին գրամեքենա է հիշեցնում (լուսանկարներ)