Microsoft-ը Windows 10-ի նոր տարբերակ է մշակում. ԶԼՄ-ներ
Microsoft ընկերությունը մշակում է Windows 10 օպերացիոն համակարգի նոր տարբերակը, որն անվանում են Cloud Shell: Корреспондент-ի հաղորդմամբ`այն կարող է թողարկվել արդեն այս տարվա ընթացքում:
Նշվում է նաև, որ Cloud Shell-ն իրենից Windows 10-ի թեթևացված տարբերակն է ներկայացնում: Ներկա պահին նոր համակարգի մասին գրեթե տեղեկություն չկա, սակայն այն, որ օպերացիոն համակարգը մշակման փուլում է գտնվում, հաստատվում է մի շարք հեղինակավոր փորձագետների կողմից:
Հայտնի է, որ նմանօրինակ ծրագիր արդեն իրականացրել է Google ընկերությունը: Այն իրենից վիրտուալ սարք է ներկայացնում, որը նախատեսված է ծրագրային ապահովումները կարգավորելու համար:
Աղբյուրը մասնավորեցնում է, որ Cloud Shell համակարգի օգնությամբ սարքավորման հզորությունն այլև կարևոր չի լինի: Անհրաժեշտ կլինի միայն լավ ինտերնետ կապի ապահովում:










