Միլիարդատերեր Բիլ Գեյթսը և Ուորեն Բաֆեթը հավանության են արժանացրել Թրամփի քաղաքականությունը

11:00 • 28.01.17

 

Միլիարդատերեր Բիլ Գեյթսը և Ուորեն Բաֆեթը հավանության են արժանացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը, հայտնում է Reuters գործակալությունը։


Այդ մասին նրանք հայտարարել են Կոլումբիայի համալսարանում ելույթի ժամանակ։


Նրանց կարծիքով՝ ԱՄՆ-ն Թրամփի օրոք մեծ քայլ կկատարի զարգացման հարցում, ինչպես նաև կազատվի հասարակության մեջ տարաձայնություններից։


Գեյթսի կարծիքով՝ Թրամփը զբաղվում է «նշանակալի և հիանալի բաներով»։ Բաֆեթն, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թրամփի նախագահության օրոք առաջ կշարժվի։

 

Միլիարդատերեր Բիլ Գեյթսը և Ուորեն Բաֆեթը հավանության են արժանացրել Թրամփի քաղաքականությունը