Մենք պետք է դռները բաց պահենք փախստականների համար. Ցուկերբերգը քննադատել է փախստականների մասին Թրամփի որոշումը

14:35 • 28.01.17

Ամերիկյան Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ուղերձ է հրապարակել, որում հանդես է եկել փախստականների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի հասցեին քննադատությամբ։


Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ իր նախնիներն ԱՄՆ են ժամանել Գերմանիայից, Ավստրիայից և Լեհաստանից, իսկ նրա կնոջ ծնողները Չինաստանից և Վիետնամից փախստականներ են եղել։


«Մենք պետք է դռները բաց պահենք փախստականների և նրանց համար, ում օգնություն է հարկավոր։ Եթե մենք շրջվեինք փախստականներից մի քանի տասնամյակ առաջ, Պրիսցիլայի ընտանիքն այստեղ չէր լինի»,- ասել է նա։


Միևնույն ժամանակ, միլիարդատերը հավանության է արժանացրել Թրամփի որոշումը՝ աջակցություն տրամադրել երեխաներին, որոնց ներգաղթյալ ծնողներն իրենց հետ բերում են ԱՄՆ։


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է փախստականների ընդունումն ԱՄՆ 120 օրով, անորոշ ժամկետով արգելվում է Սիրիայից փախստականների ընդունումը և խստացնում է ԱՄՆ մուտքի որոշ կանոններ։

 

 

Մենք պետք է դռները բաց պահենք փախստականների համար. Ցուկերբերգը քննադատել է փախստականների մասին Թրամփի որոշումը