Ինչպիսի դիզայն կունենան Mercedes-Benz-ի ապագա մոդելները (լուսանկարներ)
Գերմանական հեղինակավոր Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունն իր ապագա մոդելների դիզայնի հարցում ընտրել է նոր ուղղություն, հայտնում է motor.ru-ն՝ մանրամասնելով, որ նոր դիզայնով ստեղծված մեքենաները ներկայացվելու են հաջորդ 3 տարվա ընթացքում:
Հայտնի է, որ ավտոբրենդը նոր դիզայնով ստեղծելու է 8 մոդել, որոնք առանձնանալու են ագրեսիվ արտաքինով: Դրանք կլինեն Mercedes-ի ներկայիս մեքենաների նոր տարբերակները:
Նշվում է, որ դրանց շարքում կլինի A-Class նոր սեդան՝ նախատեսված Audi A3 և BMW 1-Series մոդելների հետ մրցակցության համար:















