ԱՄՆ-ում հարգել են 50 տարի առաջ զոհված «Ապոլոն-1» տիեզերանավի անձնակազմի հիշատակը
ԱՄՆ-ում ուրբաթ հարգել են 50 տարի առաջ թռիչքի պատրաստման ժամանակ զոհված «Ապոլոն-1» տիեզերանավի անձնակազմի հիշատակը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հունվարի վերջին ԱՄՆ-ում հարգում են մահացած տիեզերագնացների հիշատակը. «Ապոլոն-1» առաքելության տիեզերագնացների՝ Վիրջիլ Գրիսոմի, Էդ Ուայթի և Ռոջեր Չաֆիի մահվան օրը հունվարի 27-ն է։ Նրանք ողջ-ողջ այրվել են «Ապոլոն» տիեզերանավի կապսուլում երկրի վրա թռիչքի փորձարկումների ժամանակ։
Արարողությունը, որին մասնակցել են ինչպես ՆԱՍԱ-ի աշխատակիցները, նախկին տիեզերագնացներ, այնպես էլ մահացած անձնակազմի հարազատները, տեղի է ունեցել Ֆլորիդայում Քենեդիի անվան տիեզերական կենտրոնում, որտեղ էլ տեղի էր ունեցել աղետը։










