Ֆինլանդացին ճանապարհորդում և լուսանկարում է աստղապատ երկինքը (լուսանկարներ)
Աստղապատ երկինքը հազվադեպ և երբեմն բացառիկ երևույթ է մեծ քաղաքների բնակիչների համար, քանի որ լուսային աղտոտումը փչացնում է լավագույն տեսարանները: Ֆինլանդացի լուսանկարիչ Օսկար Կեսերչին որոշել է կիսվել հրաշալի տեսարաններով, որոնք վայելում է գիշերները:
Bigpicture-ը գրում է, որ Օսկարը ծագումով ֆինլանդացի է, սակայն մեծացել է հունական Հռոդոս կղզում: Տղամարդը չի հետաքրքրվել լուսանկարչությամբ, մինչև չի վերադարձել հայրենիք. ֆիննական գիշերների շքեղությունն այնքան է տպավորել նրան, որ նա որոշել է որակյալ տեսախցիկ ձեռք բերել: Նա ինքնուրույն սովորել է լուսանկարել, և այժմ հաճախ «որսի» է դուրս գալիս:
«Համարյա միշտ մենակ եմ դուրս գալիս նկարահանումների: Աստղաշատ գիշերներով, երբ մնում ես ինքդ քեզ հետ, շատ յուրահատուկ զգացողություններ ես ունենում», - իր տպավորություններով կիսվել է Օսկարը:
«Եթե իմ լուսանկարում մարդ կա, ապա դա ես եմ: Միացնում եմ տեսախցիկի ժամանակաչափը, վազելով հասնում անհրաժեշտ վայր ու մի քանի րոպե անշարժ կանգնում, որպեսզի կադրը պարզ լինի», - ասել է նա:






















