Ford F-150 պիկապը վերածել են կաբրիոլետի (տեսանյութ)
Ամերիկյան Newport Convertible Engineering թյունինգային ընկերությունը, որը մասնագիտանում է սերիական մոդելները կաբրիոլետների վերածելու գործում, փորձարկման է ենթարկել Ford F-150 պիկապը` ներկայացնելով մոդելի ծալովի տանիքով տարբերակը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, ընկերության հրապարակած տեսանյութի համաձայն` մեքենայի տանիքը հավաքվում է 12 վայրկյանում: Միևնույն ժամանակ ծալված վիճակում տանիքը ծածկում է բեռնատար հատվածի մի մասը:
Մեքենան կառուցվել է 2017 թվականի մոդելի հիման վրա, որը զինված է 375 ձիաուժ հզորություն զարգացնող 6 մխոցային շարժիչով և 10 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով: Թյունինգային մոդելի արժեքը չի հաղորդվում:
Ford F-150 հիմնական մոդելն առաջին անգամ ներկայացվել է այս տարվա հունվարին` Դետրոյթի ավտոսրահում:










