Ստամբուլում կտպագրվի Սարոյանի «Իմ անունն Արամ է» պատմվածքների ժողովածուի թուրքերեն թարգմանությունը

18:14 • 30.01.17

Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչությունը շուտով վաճառքի կհանի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Իմ անունն Արամ է» պատմվածքների ժողովածուի թուրքերեն թարգմանությունը:

Այս մասին հայտնում է հրատարակչության պաշտոնական կայքէջը:

Գիրքն առաջին անգամ տպագրվել է 1940 թ-ին ՝ անգլերենով։ Պատմվածքները հայ արմատներ ունեցող տղայի՝ Արամ Գարօղլանյանի, և իր հարազատների մասին է, որոնք բնակվում են ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում։

«Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում՝ 1993թ.-ին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար դառնալ «պատուհան» դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին:

Հրատարակչությունն ունի նաև արևմտահայերենով հրատարակված գրքեր:

Ստամբուլում կտպագրվի Սարոյանի «Իմ անունն Արամ է» պատմվածքների ժողովածուի թուրքերեն թարգմանությունը