Անտոնիո Բանդերասը հոսպիտալացվել է Մեծ Բրիտանիայում
Մեծ Բրիտանիայում հոսպիտալացվել է դերասան Անտոնիո Բանդերասը, հաղորդում է The Sun-ը: Թերթի տվյալների համաձայն` նա տեղափոխվել է Սուրեյ կոմսությունում իր տան մոտակայքում գտնվող հիվանդանոց:
Աղբյուրի հաղորդմամբ` մարզման ընթացքում 56-ամյա Բանդերասը սուր ցավ է զգացել կրծքավանդակի հատվածում, ինչից հետո շտապօգնություն է կանչվել: Որոշ ժամանակ անց դերասանը դուրս է գրվել:
Թերթի հետ զրույցում Բանդերասը հաստատել է, որ իր հետ իրոք նման դեպք է եղել:
Նշվում է, որ Բանդերասը Մեծ Բրիտանիա է տեղափոխվել 2015 թվականին:










