Չինացին հնաոճ խաղալիք-կահույք է պատրաստում բրդից (լուսանկարներ)
Չինացի վարպետ Վիննի Չուին զբաղվում է նկարչությամբ, ապակու նկարազարդմամբ, խաչակար ասեղնագործությամբ, թարմ ու չորացված ծաղիկներից կոմպոզիցիաներ պատրաստելով: Վարպետի վերջին կիրքը ֆետրե կահույքի պատրաստումն է:
«Ասեղով ֆետր մշակելու տեխնիկան օգնում է խտացնել բրդի մանրաթելերն ու ավելի ամուր գործվածք ստանալ: Այս տեխնիկայով խաղալիքներ պատրաստելը նման է նկարչությանը, քանի որ վերջնական պատկերը ստանալու համար պետք է շատ շերտեր անել», - Boredpanda-ին պատմել է վարպետը:
Չուին նաև ասել է, որ յուրաքանչյուր աշխատանք ստանալու համար մի քանի ժամ է պահանջվում, ինչպես նաև` ասեղի հազարավոր ծակոցներ:
Վարպետի խոսքով` ինքը միշտ հիացել է հնաոճ կահույքով ու այլ վինտաժային իրերով, ահա թե ինչու է ընտրել հենց այս թեման իր աշխատանքի համար:

















