Հնդկաստանը մտադիր է անվճար WiFi կապով ապահովել ավելի քան 1000 գյուղի բնակիչների
Տեխնոլոգիայի ոլորտի հսկաները, այդ թվում` Facebook և Google ընկերությունները, ճանապարհներ են մշակում հարյուր միլիոնավոր հնդիկ գյուղացիների ինտերնետ կապով ապահովելու համար:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, այժմ իրանական կառավարությունը ևս քայլեր է կատարում այդ հարցի կարգավորման շուրջ: Երկրի ղեկավարությունը մտադիր է անվճար WiFi կապով ապահովել 1050 գյուղերի երկրի ողջ տարածքում:
Digital Village անվանումն ստացած նախագիծը կիրականացվի առաջիկա վեց ամիսների ընթացքում: Յուրաքանչյուր գյուղ կունենա իր սեփական կապի կետը հատուկ աշտարակի միջոցով: Գյուղի բնակիչները կապին կկարողանան միանալ իրենց բջջային հեռախոսների միջոցով:
Համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունը և ինտերնետ կապի հնդկական մատակարարները ցանկանում են հնարավորինս շուտ ինտերնետ կապով ապահովել ավելի քան 900 մլն բնակիչների: Կառավարական ծրագրի նախնական փուլը գնահատվում է 62 մլն դոլար:










