ՆԱՍԱ-ն ցուցադրել է Մարսի արտասովոր մակերևույթը (լուսանկար)

13:57 • 30.01.17

ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) հրապարակել է MRO զոնդի միջոցով HiRise տեսախցիկի օգնությամբ արված լուսանկար, որում երևում է Մարս մոլորակի արտասովոր մակերևույթը:


Հայտնի է, որ ներկայում զոնդը գտնվում է մոլորակի ուղեծրի վրա: Լուսանկարը ցուցադրում է Մեդուզայի Ակոսների շրջանը, որը գտնվում է Մարսի հարավ-արևմուտքում:

Korrespondent-ի հաղորդմամբ` «Կարմիր մոլորակի» այդ հատվածը պատված է տարօրինակ նախշով` շնորհիվ անսովոր լեռնաշղթաների, որոնք բազմանկյուններ են կազմավորում:

Ենթադրվում է, որ նախշերը ձևավորվել են այն պահին, երբ լավան հոսել է մոլորակի վրա ավելի վաղ հայտնված ճեղքվածքների վրայով: Դրանից հետո նախշերը մնացել են իրենց տեղերում, այն ժամանակ, երբ դրանք շրջապատող գետինը քայքայվել է` ոչ այդքան դիմացկուն լինելով էրոզիայի հանդեպ:

 

ՆԱՍԱ-ն ցուցադրել է Մարսի արտասովոր մակերևույթը (լուսանկար)