Նիկոլաս Քեյջը մասնակցել է իրեն նվիրված փառատոնին

23:06 • 31.01.17

ԱՄՆ Տեխաս նահանգի Օստին քաղաքում անցկացվել է չորրորդ ամենամյա կինոփառատոնը, որը նվիրված է ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջին:

NME-ի հաղորդմամբ` փառատոնի ամենահետաքրքիր պահերից է դարձել Նիկոլաս Քեյջի այցելությունը:

«Մեզ հետ մեկտեղ սուզվեք այս մեծագույն դերասանի մտքի խորության մեջ: Վայր գցեք նորմալության կապանքներն ու զգացեք ամենազորեղ և արտառոց ֆիլմերով 10 ժամ ճանապարհորդելու մեծ էքստրիմը», - ասվում է միջոցառման մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փառատոնին ժամանած Քեյջը պատասխանել է իր երկրպագուների հարցերին և ելույթ ունեցել Էդգար Ալան Պոի «Մատնիչ սիրտը» պատմվածքի ընթերցանությամբ, որը, նրա խոսքերով, ուժեղ ազդեցություն է ունեցել իր դերասանական աշխատանքի վրա:

Նիկոլաս Քեյջը մասնակցել է իրեն նվիրված փառատոնին