Նկարահանվել են Սատուրնի օղակները ռեկորդային բարձր որակով (լուսանկարներ)
Cassini տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել Սատուրն մոլորակի օղակների նոր լուսանկարները, այս անգամ` աննախադեպ բարձր որակով:
NASA-ի հաղորդմամբ` օղակների արտաքին մասի նոր լուսանկարները գիտնականներին հնարավորություն են տալիս ավելի լավ ուսումնասիրել օղակների մանր առանձնահատկությունները, որոնք նկատվել են նաև ավելի վաղ:
Նշվում է, որ նոր լուսանկարները ստացվել են դեկտեմբերին մեկնարկած Cassini առաքելության եզրափակիչ փուլի ընթացքում:
«Այս նոր լուսանկարները նորովի են ցուցադրում Սատուրնի օղակները, և մոտակա ամիսներին անհամբերությամբ սպասում ենք նոր տվյալների, քանի որ մեր տեսախցիկները հարմարեցնում ենք մոլորակին ավելի մոտ գտնվող օղակներին», - ասել է առաքելության թիմի անդամ Մեթյու Տիսկարենոն:

![]()

![]()










