Իլոն Մասկը սկսել է ստորգետնյա թունել փորել SpaceX-ի գրասենյակի մոտ

17:26 • 31.01.17

Տիեզերական տեխնիկա արտադրող SpaceX և էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը Լոս Անջելեսում ստորգետնյա թունելի փորման աշխատանքներ է սկսել իր ընկերություններից մեկի գրասենյակի մոտ։ Այդ մասին գրում է Wired-ը։


Անցած հանգստյան օրերին փորձարկման շրջանակներում SpaceX-ի հարևանությամբ աշխատավորները 30 ֆուտ լայնությամբ և 50 ֆուտ երկարությամբ թունել են փորել։ Թունելի խորությունը 15 ֆուտ է։


Նշվում է, որ սեփական ընկերությունների տարածքում աշխատանքների անցկացման համար Մասկին չի պահանջվի իշխանություններից թույլտվություն։ Դեռ հայտնի չէ, թե ուր է տանելու թունելը՝ Tesla-ի գրասենյա՞կ, թե՞ օդանավակայան։

 

 

 

Իլոն Մասկը սկսել է ստորգետնյա թունել փորել SpaceX-ի գրասենյակի մոտ