ԱՄՆ-ում երկանիվ ռոբոտ է ներկայացվել (տեսանյութ)
Boston Dynamics ընկերությունը ներկայացրել է իր վերջին մշակումներից մեկը` Handle անունը կրող ռոբոտը, որը համալրված է անիվներով:
Ինչպես ներկայացնում է The Verge-ը, հայտնի է, որ ռոբոտը ներկայացվել փակ միջոցառման ժամանակ: Իսկ տեսանյութն ավելի ուշ հրապարակվել է YouTube-ում:
Հաղորդվում է, որ նորաստեղծ ռոբոտը պաշտոնապես դեռևս չի ներկայացվել: Այնուամենայնիվ այն ցուցադրվել է նաև ավելի վաղ համացանցում հայտնված տեսանյութերում: Ռոբոտն ունակ է արագորեն տեղաշարժվել և ծանր բեռներ տեղափոխել մեծ արագությամբ:
Պարբերականի կարծիքով` այս միջոցառման նպատակը, հավանաբար, ռոբոտը կոմերցիոն օրինակով արտադրել է, որը թույլ կտա այն կիրառել իրական կյանքում:










