Apple-ը հայտնել է iPhone-ի ռեկորդային վաճառքի և ռեկորդային եկամտի մասին

13:21 • 01.02.17

Apple ընկերությունը հայտնել է իր պատմության ընթացքում ռեկորդային եռամսյակային եկամտի մասին։ Հաշվետվության համաձայն՝ անցած տարվա վերջին երեք ամսվա ընթացքում վաճառքներից ստացվել է 78,4 միլիարդ դոլար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։


Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկի խոսքով՝ անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում Apple-ը վաճառել է ավելի շատ iPhone սմարթֆոն, քան երբևէ։


Ընդհանուր առմամբ, 2016 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբերի վերջ ընկերությունը վաճառել է 78,29 միլիոն iPhone սմարթֆոն։ 2015 թվականի նույն ժամանակահատվածում վաճառվել է Apple-ի 74,78 միլիոն սմարթֆոն։


Ընկերության տվյալներով՝ ռեկորդային են եղել նաև Mac համակարգիչների և Apple Watch «խելացի ժամացույցների», ինչպես նաև Apple-ի մի շարք ծառայությունների վաճառքից ստացված եկամուտները։


2016 թվականի վերջին եռամսյակի հաշվետվության ներկայացումից մի քանի ժամ անց Apple-ի բաժնետոմսերի գինն աճել է 3 տոկոսով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Apple-ը հայտնել է iPhone-ի ռեկորդային վաճառքի և ռեկորդային եկամտի մասին