Լեոնարդո Դի Կապրիոն կնկարահանվի մաֆիայի դեմ պայքարի մասին ֆիլմում

14:46 • 01.02.17

Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն կնկարահանվի մաֆիայի դեմ տարվող պայքարի մասին ֆիլմում, հաղորդում է Variety-ն: Նա նաև հանդես կգա որպես պրոդյուսերներից մեկը Paramount Pictures ստուդիայի նախագծում:

Նշվում է, որ ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա. այն Ստեֆան Տելտիի «Սև ձեռք» գրքի էկրանավորումն է:

Աղբյուրը մանրամասնում է, որ գլխավոր հերոսը Նյու Յորքի ոստիկանության բաժնի աշխատակից Ջո Պետրոզինոն է, որին «իտալական Շերլոկ Հոլմս» են կոչել և որը պայքարում է մաֆիայի դեմ: Իրադարձությունները տեղի են ունենում 1900-ական թվականներին:

 

Լեոնարդո Դի Կապրիոն կնկարահանվի մաֆիայի դեմ պայքարի մասին ֆիլմում