Ուտելիքի տեսքով պայուսակներ, որոնք կգրգռեն ձեր ախորժակը (լուսանկարներ)
Նիդեռլանդցի դիզայներ Ռոմի Կուպերուսը զբաղվում է աքսեսուարների արտադրությամբ, և նրա աշխատանքներն առանձնանում են իրենց յուրահատուկ և անկրկնելի դիզայնով: Մասնավորապես, համացանցի օգտատերերը հիանում են նրա հեղինակած պայուսակներով, որոնցից յուրաքանչյուրն արվեստի գործ է հիշեցնում:
Boredpanda-ն գրում է, որ Ռոմին պայուսակները պատրաստում է հատուկ նյութից և այնպես նկարազարդում դրանք, որ թվում է` դրանց վրա իսկական ուտելիք է տեղադրված:
Նշվում է, որ Ռոմին պատրաստում է նաև փողկապներ ու վզնոցներ, և վերջին երկու տարվա ընթացքում նրա ոգեշնչման հիմնական աղբյուրը սնունդն է:






















