Նիկոլ Քիդմանը կարող է խաղալ Աքվամենի մոր դերը
Ավստրալացի դերասանուհի Նիկոլ Քիդմանը կարող է խաղալ Աքվամենի մոր դերը նույնանուն ֆիլմում. ներկա պահին դերասանուհու հետ բանակցություններ են տարվում:
Variety-ի հաղորդմամբ` Warner Bros. ստուդիայի ֆիլմի գլխավոր դերը կխաղա «Գահերի խաղը» հեռուստասերիալում Կհալ Դրոգոյի դերը խաղացած Ջեյսոն Մոմոան:
ԱՄՆ-ում ֆիլմը կցուցադրվի 2018 թվականի հոկտեմբերի 5-ին:
Նշվում է, որ ռեժիսոր Ջեյմս Վանի ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում DC Comics տիեզերքում: Աքվամենը փարոսի՝ Թոմ Քարի անունով աշխատողի և Ատլաննա անունով Ատլանտիդա թագուհու որդին է: Հենց Ատլաննայի դերն էլ առաջարկվել է Քիդմանին:










