52-ամյա Բելուչին հանդիպում է 44-ամյա դերասանի հետ. լրատվամիջոցներ (լուսանկարներ)
Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին, որն արդեն 3 տարի է՝ պաշտոնապես ամուսնալուծված է, նոր ընտրյալ ունի: Այս մասին հայտնում է elle.ru-ն՝ մանրամասնելով, որ խոսքը 44-ամյա դերասան Ժիլ Լելուշի մասին է:
Նշվում է, որ 52-ամյա Բելուչին սիրավեպ է սկսել ֆրանսիացու հետ, ում ուղեկցությամբ վերջերս ներկայացել էր Փարիզում կայացած բարեգործական երեկոյին: Ականատեսների պատմելով՝ Բելուչին և Լելուշն իրենց պահել են սիրահար զույգի պես և միջոցառումը միասին են լքել:
Հիշեցնենք, որ Բելուչին 10 տարուց ավելի ամուսնացած է եղել դերասան Վենսան Կասելի հետ, որից ունի 2 դուստր:












